211652_close_icon
views-count1221 դիտում article-date 11:58 23-05-2020

ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայնքի ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելեց Ազատավան համայնքի ջերմոցային տնտեսություններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016199.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետը ծանոթացավ ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց գյուղատնտեսից, թե ինչպես են ընթանում աշխատանքները, նա պատասխանեց, որ այնքան էլ հաջող չեն, սակայն չի դժգոհում։ Նա ասաց, որ երբեք վարկի վճարման ուշացումներ չի ունեցել, սակայն այս տարի իրեն վարկ չեն տրամադրել։ Վարչապետին զարմացրեց այդ պնդումը և նա իր օգնական Նաիրի Սարգսյանին հրահանգեց գյուղատնտեսից վերցնել տվյալները ՝ իմանալու պատճառը, թե ինչու բանկերը չեն տրամադրել վարկ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր