211652_close_icon
views-count5106 դիտում article-date 09:01 23-05-2020

Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որևէ գործ չի կարողանում անել խորհրդարանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսևորվել: Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև։ Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի։ Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից։ Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչև լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարեց, թե նման բան չկա»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր