211652_close_icon
views-count1549 դիտում article-date 22:03 22-05-2020

Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում․ Փաստաբանների պալատը՝ Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման մասին

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/22/1155415/]հարձակման [/url]վերաբերյալ: «Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»:

Նմանատիպ նյութեր