4083 դիտում
21:18 22-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում․ մարզպետարան
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Մարզպետարանի հայտարարությունը՝ ստորև․
«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։
Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք»։
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
14:59 20-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 68 քաղաքացի
2136 դիտում
17:16 27-06-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, արձանագրվել է մահվան 18 դեպք․ մարզպետարան
2190 դիտում
16:36 13-07-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 68 անձ
Այս բաժնից
592 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ
1072 դիտում
13:10 03-01-2025
Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
982 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ