211652_close_icon

ՀՀ պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը

views-count4803 դիտում article-date 19:40 22-05-2020
Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում: Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

Նմանատիպ նյութեր