211652_close_icon
views-count28302 դիտում article-date 20:30 22-05-2020

Կիրականացվեն մի շարք չվերթներ. Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երեւան ժամը 17:20): Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երեւան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ [b]Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։[/b]

Նմանատիպ նյութեր