211652_close_icon
views-count1003 դիտում article-date 16:51 22-05-2020

Թոմաս Բախ. Պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների

Տոկիոյի օլիմպիական խաղերը, ամենայն հավանականությամբ,կչեղարկվեն, եթե հնարավոր չլինի այն անցկացնել 2021 թ․ ամռանը, - ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը։ Անհնար է անընդհատ տեղափոխել մրցումները և մի քանի հազար մարդ աշխատող պահել կազմկոմիտեում։ Հնարավոր չէ նաև փոխել միջազգային ֆեդերացիաների ժամանակացույցը, մարզիկները պետք է ունենան որոշակիություն: Պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, հույսով, որ խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հուլիսին: Այնուամենայնիվ, անվտանգ միջավայր ստեղծելու համար օլիմպիական խաղերի մասնակիցներին անհրաժեշտ կլինեն ապահովել լրացուցիչ առողջապահական միջոցառումներ։ Խաղերն անցկացնել առանց հանդիսականի , այն չէ, քանի որ օլիմպիական ոգին կազմված է աշխարհի տարբեր երկրների երկրպագուների միասնությունից , - հավելել է ՄՕԿ –ի նախագահը։

Նմանատիպ նյութեր