Պակիստանում «Պակիստանի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Կարաչի քաղաքում:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Geo հեռուստաընկերությանը, ինքնաթիռը իրականացնում էր Լահորա-Կարաչի չվերթը և վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքանթիռը եղել է Airbus A320, որի մեջ եղել է 90 ուղևոր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պակիստանում ուղևորատար օդանավ է վթարի ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.05.22 16:46


