3218 դիտում
22:10 22-05-2020
Ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերվել․ Տավուշի մարզի ոստիկանների բացահայտումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։
Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Միջոցառման շրջանակներում Իջևանի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում հայտնաբերել են խոշոր բեռնատար, որը բարձված էր 12 խորանարդ մետր տախտակով։
Տավուշի Կողբ գյուղում բնակվող 38-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք։ Իջևանի ոստիկանները ստուգայց են կատարել նաև Գանձաքար գյուղում բնակվող 36-ամյա մի տղամարդու փայտամշակման արտադրամաս։ Արտադրամասի հարևանությամբ հայտնաբերել են 25 խորանարդ մետր վառելափայտ, որի ձեռք բերման օրինականությունը ստուգվում է։
Միջոցառման ընթացքում Իջևանի ոստիկանները հայտնաբերել են նաև առանց համարանիշերի բեռնատար, որը բարձված էր 15 գերանով։
Տավուշի ոստիկաններն էլ ստուգայց են կատարել իրենց բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։
Փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետր տախտակ։ Փայտանյութ հայտնաբերվեց նաև փայտածուխի արտադրամասում։ Հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները շարունակական են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
20:42 12-02-2020
Իջևանի ոստիկանները փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3863 դիտում
23:20 11-03-2020
Տավուշի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
535 դիտում
13:31 18-04-2024
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
505 դիտում
13:16 18-04-2024
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով