211652_close_icon
views-count868 դիտում article-date 10:17 22-05-2020

Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների և ենթակայական մոտեցումների տեղիք է տվել: Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման նորոգման վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլև կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը: Վերջիններիս տրվում է նաև լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները: Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների և հասարակության պատասխանատվության բարձրացմանը: Շատ ժողովուրդների համար երազանք է մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը: Պատմական և մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան և ապագայի ուղեգիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր