211652_close_icon
views-count67186 դիտում article-date 23:25 21-05-2020

ԱԱԾ -ն բերման է ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին. Factor.am

[url=https://factor.am/251843.html?fbclid=IwAR2f-kVE1vl355fcfasM6d8CWXLCS1GLuNeKPv-RDQSsJuMFMB7lOf4Bz1M]Factor.am-[/url]ը գրում է. Այսօր վաղ առավոտյան Երևանի Կենտրոնից՝ Բուզանդ 13 հասցեի նորակառույց շենքից, ԱԱԾ մի խումբ զինված աշխատակիցներ բերման են ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին՝ Արսեն Մկրտչյանին։ Մկրտչյանը Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկն է և մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։ Նա 2017-ին ՌԴ-ում խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Թե ինչ գործի շրջանակներում է Մկրտչյանը բերման ենթարկվել, դեռևս հայտնի չէ։ ԱԱԾ-ից խոստացան պարզաբանում տալ մեկ ժամվա ընթացքում։ Ստանալուն պես այն կհրապարակենք։ Ի դեպ, հավելենք, որ բերման ենթարկելու պրոցեսը հարթ չի ընթացել. մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները բռնություն են կիրառել շենքի անվտանգության աշխատակցի նկատմամբ, որը միանգամից թույլ չի տվել ԱԱԾ աշխատակիցներին մուտք գործել։

Նմանատիպ նյութեր