211652_close_icon
views-count4181 դիտում article-date 15:52 21-05-2020

Աշոտյանը ՄԿԻ-ի Գործադիր հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետերը, մի շարք արտգործնախարարներ և այլն: Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ): Կազմակերպությունն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ՝ համավարակի պատրվագով հիմնարար իրավունքների սահմանափակման և քաղաքական մրցակիցներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ կետ 14, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պանդեմիկ զինադադարի կոչին հետևելու անհրաժեշտության մասին՝ կետ 15 (սա էլ ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին...): Ընդունված բանաձև [url=https://eppces-my.sharepoint.com/personal/jm_epp_eu/_layouts/15/onedrive.aspx?id=%2Fpersonal%2Fjm%5Fepp%5Feu%2FDocuments%2FIDC%202020%20Online%2FEN%20Resolution%20on%20the%20need%20for%20a%20solidary%20and%20comprehensive%20response%20to%20the%20COVID%2D19%20pandemic%2Epdf&parent=%2Fpersonal%2Fjm%5Fepp%5Feu%2FDocuments%2FIDC%202020%20Online&originalPath=aHR0cHM6Ly9lcHBjZXMtbXkuc2hhcmVwb2ludC5jb20vOmI6L2cvcGVyc29uYWwvam1fZXBwX2V1L0VabzVuTW5ZZ2J4UGxtaEZ4amliXzVrQmdtbzlOMEZuQlJVSnluQWx6aUstS1E_cnRpbWU9cnhlNEkzMzkxMGc]կցվում է[/url]»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր