211652_close_icon
views-count937 դիտում article-date 14:58 21-05-2020

Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ. վարչապետը` ներդրումներ խթանող նախագծի մասին

Սա շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին նախագծին: «Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել և 80 մլիարդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»,-ասաց Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրեց այդ ֆինանսական աջակցության պայմանները: «Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանանցող ներդրումներ անելով: Առաջին․այս աջակցության ծրագիրը կառավարության կողմից հաստատված է 50 միլիարդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, և սա առաջին հինգ միլիարդի հատկացման վերաբերյալ որոշումն է»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ որքան կառավարությունն է ներդրում անում, նույն չափով ներդրողը պետք է անի, դրան զուգահեռ պայմանն այն է, որ որքան ակռավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում կիրականացնի, այդքան էլ վարկային ռեսուրսներ կներգրավվեն: «Նշանակում է՝ գործում է 1+1+2=4 բանձևը: Հաջորդ պայմանն այն է, որ այն ներդրումները, որոնք կկատարվեն կառավարության կողմից, պետք է առաջացնեն կազմակերպության սեփական կապիտալի ավելացմամբ»-ասաց նա: Այսպիսով՝ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետության մասնակցությունը «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամի չափով։ Վարչապետը շեշտեց, որ նախագծի նպատակը ներդրումներ խթանելն է: Նա նշեց, որ նախագիծը բուռն քննարկում է ունեցել կառավարությունում: Նախագիծը ընդունվեց միաձայն: Նա բացատրեց, որ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ունենում այդ ծրագրերում և ինչ-որ պահի իր մասնաբաժինն օտարում է:

Նմանատիպ նյութեր