211652_close_icon
views-count939 դիտում article-date 12:15 21-05-2020

Արցախի ԱԺ-ն հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը

Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1015939.html]Արմենպրես[/url]»-ը, հաշվիչ հանձաժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, իսկ քարտուղար՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկված են ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։ Հաշվիչ հանձնախումբը կպահպանի իր լիազորությունները մինչև 7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը։ Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին, նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արցախի խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Նմանատիպ նյութեր