211652_close_icon
views-count2443 դիտում article-date 14:14 21-05-2020

Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,86 մլն դրամ մշակութային օբյեկտների վերանորոգման, ամրակայման համար: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թվարկեց այդ օբյեկտների ցանկը. Շիրակի մարզում՝ Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում` 8382,9 հազար դրամ։ Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում` 10900,0 հազար դրամ։ Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում` 19475,0 հազար դրամ։ ՀՀ Վայոց Ձորի մարզում` Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում` 19153,0 հազար դրամ։ ՀՀ Արագածոտնի մարզում` Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում` 19332,0 հազար դրամ։ ՀՀ Արարատի մարզում` Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում` 1622,4 հազար դրամ։ Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում` 9763,5 հազար դրամ։ ՀՀ Լոռու մարզում` Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում` 2367,2 հազար դրամ։ ՀՀ Կոտայքի մարզում` Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում` 32890,6 հազար դրամ։ Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում 176221,2 հազար դրամ։ Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում 76883,6 հազար դրամ։ Բացի վերը թվարկվածից, նախագծով գումար է հատկացվում նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար` 37080,0 հազար դրամ: «ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ» քանդակի վերականգնման, ՀՀ Լոռու մարզի գ. Դսեղ տեղափոխման և տարածքի բարեկարգման համար Նախագծով հատկացվում է 8388,0 հազար դրամ: Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը: Նախագծի անհրաժեշտությունը ելնում է այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից միջոցներ են հատկացվում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքների համար, սակայն դեռևս շարունակում է խնդիր մնալ կիսաքանդ կամ խոնարհված հուշարձանները վերականգնումը։

Նմանատիպ նյութեր