211652_close_icon
views-count10135 դիտում article-date 10:57 21-05-2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 335 նոր դեպք, 3 մահ, ապաքինվել է 162 պացիենտ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նմանատիպ նյութեր