211652_close_icon
views-count4257 դիտում article-date 21:38 20-05-2020

Մարդիկ կան` նեղվում են, որ Սերժ Սարգսյանը բարձունքի վրա է գտնվում. Գարիկ Ուրումյան

Մարդիկ կան` նեղվում են, որ Սերժ Սարգսյանը բարձունքի վրա է գտնվում։ Այդ տեսակները` միայն վնաս են տվել, երկրի համար ոչինչ չեն արել, բայց քննադատում են նրան ո'վ իրոք մեծ ներդրում ունի երկրի թե' անվտանգության ու պահպանման, և թե' զարգացման գործում։ Մարդուն դատել ցանկացողները բոլորն էլ կարող են, բայց նա'խ պետք է հասկանալ ու'մ եք դատում, և ի'նչի համար։ Ցանկանում եք դատել ա'յն մարդուն ո'վ հողեր է ազատագրել, հողերը պահել ու պահպանել է, ում շնորհիվ այսօր խաղաղ հանգիստ ապրում ենք մեր Հայրենի հողի վրա, ում շնորհիվ միջազգային լավ հարաբերություններ է ձեռք բերվել, ում շնորհիվ տնտեսությունն է զարգացել, ում շնորհիվ կենսաթոշակներն են բարձրացել, և այս սարքը բազմաթիվ են։ Պարզապես` անտեղյակ թե' տգետ լինելուց է, որ դուք չեք ընկալում իրականությունը, միայն հասկանում և խոսում եք ի'նչ հրամցրել է Ձեզ Նիկոլը տարիներ շարունակ։ Բարդ է Ձեզ համար` չգիտեմ։ Թող չմռմռա։ Փորձեք ինքներդ կայանաք ու բարձրացեք վեր։ Երբ դադարեք ուրիշին քննադատել ա'յն էլ անհիմն, այդ ժամանակ ձեզ մոտ կստացվի հասնել հաջողության։ Հ.Գ. Տարբերեք մարդկանց, իմացեք իրական պատմությունը, գնահատեք մարդկային արժեքները։ Թույլ մի տվեք, որ սրիկաները պղտորեն Ձեր ներաշխարհը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր