211652_close_icon
views-count6374 դիտում article-date 20:10 20-05-2020

Ոտնահարվել են Արամ Վարդանյանի իրավունքները. դատարանը քննում է փաստաբանների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/579867.html?fbclid=IwAR1EgK6wizdu77-682bhRTL0eG6gtiKiMIjmipYI7uE2GOe-gxro-hSFw-U]News.am[/url]-ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 20–ին քննվում էր «Վստրեչի Ապեր» անունով հայտնի՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը ներկայացրեց իրենց բողոքը։ Նա շեշտեց, որ Արամ Վարդանյանի տան խուզարկության ընթացքում կատարվել են ապօրինություններ, եւ որ տան խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման։ «Կարծում ենք, որ առկա պայմաններում անձի իրավունքները հանցավոր արարքների հետեւանքով ոտնահարվել են։ Ներկայացված հաղորդումը, ինչպես նաեւ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունները հիմք էին տալիս անհապաղ քրեական գործ հարուցելու համար։ Եթե դատախազության տեսակետից քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքերի առկայություն կար, ապա այս ը ուներ լրացուցիչ ուղղման կարիք, ապա այս պարագայում պետք է քրեական գործ հարուցվեր եւ ուղարկվեր ՀՔԾ։ Անձանց բնակարանների անձեռնմխելիության իրավունքի, վատ վերաբերմունքի բացառմամբ, սեփականության իրավունքի խախտմամբ, ակնհայտ փաստերի վերաբերյալ փաստացի հրաժարվում են արդյունավետ քննություն իրականացնելուց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման, ինչպես նաեւ այդ իրավունքների խախտման փաստով արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Եզրակացություն այն մասին, որ դիտարկվող միջամտությունը չի եղել օրենքով սահմանված, բավարար է, որ դատարանը որոշում կայացնի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման մասով։ Հետեւաբար պարտադիր չէ քննարկել այն հարցը՝ արդյոք միջամտությունը հետապնդե՞լ է օրինական նպատակ եւ արդյոք այն եղե՞լ է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակություն։ Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն Ոստիկանության կողմից՝ իրենց բնակարան ոչ իրավաչափ ներխուժման վտանգից»։ Անդրադառնալով տան խուզարկության ընթացքում ոստիկանների կողմից հրազենը մերկացնելուն՝ Վարոսյանը նշեց, որ ոստիկանը կարող է հրազենը մերկացնել միայն անհրաժեշտություն դեպքում, մինչդեռ տվյալ դեպքում նման անհրաժեշտություն չի եղել։ Դատախազը նշեց, որ Ոստիկանությունն իրականացրել է ծառայողական քննություն, եւ ձերբակալման գործողության ընթացքում ձերբակալման նպատակով բնակարան մուտք գործելու ընթացքում ոստիկանության գործողություններում խախտումներ չի հայտնաբերվել. «Սակայն ծառայողական քննության ընթացքում հաստատվել է, որ, այնուամենայնիվ, բնակարանում եղած առարկաներն անհետացել են։ Դրանց վերաբերյալ ձեռք են բերվել տվյալներ եւ ներկայացվել են ՀՔԾ ,եւ ՀՔԾ-ում գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»։ Դատախազը անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշումներին շեշտեց, որ հանցագործության մասին ներկայացված ամեն հաղորդում չէ, որ պետք է ստուգման ենթարկել։ Նախագահող դատավորի հարցին՝ արդյոք դատախազը համաձա՞յն է, որ սա հանցագործության մասին հաղորդում է, դատախազը պատասխանեց. «Հաստատվել է գողության մասով, որ կա խախտում»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/579867.html?fbclid=IwAR1EgK6wizdu77-682bhRTL0eG6gtiKiMIjmipYI7uE2GOe-gxro-hSFw-U]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր