211652_close_icon
views-count3726 դիտում article-date 16:44 20-05-2020

Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցները բողոքի են ելել. Չեն ստացել պետության աջակցության գումարները. news.am

Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 20-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց հասանելիք գումարը: Աշխատակիցներից մեկը [url=https://news.am/arm/news/579787.html?fbclid=IwAR14JFV6whPhiUEafICma6iFiOOioOeVCzN8wUPJkiqfeTjePjp9AjvtCWY]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընկերության ավելի քան 100 աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Խնդիրն այն է, որ թեեւ գործարանը կորոնավիրուսով պայմանավորված կանգնած է դժվարությունների առջեւ՝ պարապուրդի մեջ, սակայն կառավարության հակաճգնաժամային 8-րդ միջոցառումով նախատեսված իրենց 68 հազարական դրամները չեն ստացել: «Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,֊ ասաց աշխատակիցներից մեկը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/579787.html?fbclid=IwAR14JFV6whPhiUEafICma6iFiOOioOeVCzN8wUPJkiqfeTjePjp9AjvtCWY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր