211652_close_icon
views-count18286 դիտում article-date 15:33 20-05-2020

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադեւոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը: «Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,-ասել է Թադեւոսյանը: 2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացվել էր «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, որի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր