211652_close_icon
views-count828 դիտում article-date 09:25 20-05-2020

Սահմանափակումների վերացումը նոր պահանջներ է թելադրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի ամբողջովին գործարկումը, առևտրի կետերի բացումը, հանրային սննդի օբյեկտների ծառայությունների մատուցումը, մարզասրահների և այլ վայրերի շահագործումը բոլորովին նոր իրավիճակ են պարտադրում: Բոլոր սահմանափակումների թուլացումները որքան էլ ուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը և չմեծանա սոցիալական պատասխանատվությունը: Ինչպե՞ս պետք է ազգաբնակչությանը նոր իրավիճակին ինտեգրել և դիմակներ կրելը պարտադիր կենսական պահանջ դարձնել, այս և այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ: Սահմանափակումների վերացումը և բնակչության պահանջներին ընդառաջ գնալը, նրա դիտարկմամբ, պետք է փոխադարձաբար մեծացնեն ժողովրդի սոցիալական պատասխանատվությունը և նոր մշակույթին ինտեգրեն: Որքան համահունչ մոտեցումներ լինեն, այնքան ինֆեկցումը և մահացության ցուցանիշը հետագայում ավելի ցածր կլինեն: Վարակաբանի խոսքով՝ պարետի հրամանով առաջ քաշված նոր մոտեցումներն ու պահանջները պետք է կիրառելի լինեն անխտիր բոլորի համար, և կիրառելի ոչ միայն հասարակական տրանսպորտում, երթուղային տաքսիում, այլև առևտրի կենտրոններում և հանրային այլ վայրերում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր