211652_close_icon
views-count1300 դիտում article-date 17:38 19-05-2020

Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։ «[url=https://armenpress.am/arm/news/1015745.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։ «Ընդհանուր առմամբ այս տարի արդեն ծնվել է 12 կենդանի՝ 1 շոտլանդական պոնի, 9 հայկական մուֆլոն, 1 բեզոարյան այծ և այսօր էլ 1 պտավոր եղջերու։ Այժմ ծնի շրջան է սմբակավոր կենդանիների մոտ և այդ նույն կենդանիներից դեռ սպասում ենք նոր ծիներ։ Թռչուններից էլ ծնվել են կաքավներ, փասիանների մի քանի տեսակ, սակայն դրանք այժմ պահվում են հատուկ վայրում։ Որոշ թռչունների ձվերի մեծ մասն էլ դրված է ինկուբատորում»,- նշեց Ասատուրյանը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր