211652_close_icon
views-count863 դիտում article-date 16:46 19-05-2020

Հայաստանից Արցախ մուտք գործած 853 տրանսպորտային միջոց է ախտահանվել

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): -Մայիսի 16-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 52 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 128 տրանսպորտային միջոց: -Մայիսի 17-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց։ «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 139 տրանսպորտային միջոց: - Մայիսի 18-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 358 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 78 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 211 տրանսպորտային միջոց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր