211652_close_icon
views-count2276 դիտում article-date 16:35 19-05-2020

Կանխարգելիչ միջոցառումներն ու կորոնավիրուսի լոկալացումն այլևս իմաստ չունեն, պատկան մարմիններն արդեն բաց են թողել օջախները. Գագիկ Միրիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Կորոնավիրուսը պատերազմ է անտեսանելի մանրէի դեմ, և մենք այդ պատերազմի դաշտում թերացել ենք՝ դատելով հիվանդացության՝ օրեցօր ահագնացող թվերից. այդ ամենը վերլուծության առարկա պետք է դառնա, քանի որ անհրաժեշտ է պատրաստվել հիվանդացության երկրորդ ալիքին, որը հավանաբար կունենանք այս աշնանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/19/Mirijanyan/3293129?fbclid=IwAR0aSis1bBLgJIQ2kuWAb97oABuDoSmNboP4y9UoHaw7NHpoTdMxyT9qgqo]Tert.am[/url]-ը։ «Կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքները կտեսնենք 10-15 օր հետո: Առողջապահական համակարգում այսօր կան լուրջ խնդիրներ, բուժանձնակազմն արդեն չի բավականացնում: Իրավիճակը զարգանում է վատ սցենարով, և միայն մեր բժիշկների շնորհիվ է հաջողվում ավելի շատ մահեր չունենալ»,- ասել է բժիշկը: Ըստ Միրիջանյանի՝ առաջիկայում կունենանք օրական նոր հակառեկորդներ, հիվանդացության թիվը կմեծանա. «Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, լոկալիզացիայի իմաստ այլևս չկա, պատկան մարմիններն արդեն բաց են թողել օջախները: Առանց ախտանշանների վարակակիրների բուժումը տնային պայմաններում ճիշտ քայլ է: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրի նախասրահում հոսպիտալ բացազատելուն, դա սխալ որոշում է, այդտեղ չի կարող բժշկական օգնություն ցուցաբերվել այդքան մարդու՝ այդ ջերմաստիճանի պայմաններում»: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր