211652_close_icon
views-count5451 դիտում article-date 15:10 19-05-2020

«Armenia GO Tour». բիզնեսզրույց հայկական տուրիստական ընկերության հիմնադիր Նորայր Հակոբյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Yerevanyanesquiz.org

[url=http://yerevanyanesquiz.org/armenia-go-tour-%d5%a2%d5%ab%d5%a6%d5%b6%d5%a5%d5%bd%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a1/?fbclid=IwAR10YqhOVfB2tJiCtFJxBPTQGZeUNeMoTVLM7cAOckWuK-mmF_gCcyEQWcw]Yerevanyanesquiz.org[/url]-ը գրում է. [b]Սերը ճամփորդական պայուսակի հանդեպ․․[/b]․ Ես Նորայր Հակոբյանն եմ: Ծնվել եմ Եղեգնաձորում, մի մարզում, որտեղ կան շատ բացահայտված և չբացահայտված վայրեր։ Վայոց ձորի ողջ հմայքը զարմանահրաշ ձորերն են, որոնք առկա են ողջ մարզի տարածքում։ Այդպիսի պայմաններում ապրող մարդը ավելի է կապվում բնությանն ու հայրենիքին։ Դպրոցական տարիներին սիրում էի փախչել դեպի լեռները, որոնք անհասանելի էին թվում, բայց հաղթահարելու դեպքում ինձ զգում էի էներգիայով լեցուն։ Դպրոցում սիրում էի ուսումնասիրել պատմություն և աշխարհագրություն, որովհետև զգում էի, որ դա դառնալու է իմ ապրելակերպը։ Բանակային ծառայության ժամանակ լեռները կրկին ինձ հետ էին, որովհետև ծառայում էի Քարվաճառում։ Օրս սկսվում էր գեղեցիկ լուսաբացներով և աննկարագրելի մայրամուտներով։ Կարող եմ ասել, որ ունեմ 3 պայուսակ, որոնք ինձ համար թանկ են և որոնց մեջ ես պահում եմ ի սկզբանե ունեցած սերը՝ այսօրվա իմ աշխատանքի հանդեպ։ Առաջինը դպրոցական պայուսակս է՝ պատմության գրքերով ու աշխարհագրական քարտեզներով լի, երկրորդ պայուսակս բանակային պայուսակն էր՝ ռազմամթերքով ու առաջնային իրերով լեցուն, երրորդ պայուսակս իմ ճամփորդական պայուսակն է, որն ինձ հետ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու (ժպտում է)։ [b]Մասնագիտություն․․․[/b] Էքսկուրսավարի մասնագիտությունը, կարելի է ասել, որ ձեռք եմ բերել բացառապես ինքնակրթությամբ։ Սովորել եմ իրանագիտության ամբիոնում, որտեղ իհարկե ահռելի գիտելիքներ ստացա տարածաշրջանի աշխարհագրության վերաբերյալ։ Լինելով Էքսկուրսավար՝ դու ոչ միայն պիտի շատ լավ գիտելիքներ ունենաս, այլև կարողանաս ուղղորդել խումբը և կարողանաս բոլորին մեկ թիմ դարձնել, և կապ չունի 6 ժամ է տևելու արշավը, թե 6 օր։ Էքսկուրսավարը մինչև կյանքի վերջ պիտի պատրաստ լինի կրթվելու և սովորելու, էքսկուրսավար դառնում են ժամանակը հաղթահարելով, որովհետև արդի աշխարհը այնքան արագ է փոփոխվում, որ դու միշտ պետք է զբաղվես ուսումանասիրություններով և գիտելիքը քեզ հասանելի պիտի լինի։ [b] «Armenia GO Tour»–ի ստեղծման պատմությունը, առաքելությունը․․․ [/b] 2018 թվականի հոկտեմբերի 1-ին հիմնվեց «Armenia Go Tour»-ը, սկզբում ընկերական արշավներ էինք կազմակերպում, ինչը հետագայում դարձավ բիզնես և կարողացավ դառնալ շուկայում մրցակից, որովհետև շուկայում շատ էին արշավներ կազմակերպողները և բարդ էր ամրապնդել դիրքերը։ Ես այս գործը սկսել եմ 0 դրամ ֆինանսավորմամբ, որքան էլ որ դա զարմանալի է, և այսօր այն ունի հստակ դեր և համարվում է մրցակից շուկայում։ Ես հստակ մի բան կարող եմ ասել, որ անգամ բիզնեսը, որը ստեղծում ես, պիտի բխի քո սրտից և հոգուց, և դու պետք է շարժվես ազնիվ գաղափարներով, հավատաս քո արածին, միայն այդ դեպքում կհասնես հաջողությունների։ Ես հավատում էի «Armenia Go Tour»-ի հաջողությանը, որ կկարողանամ ստեղծել հետաքրքիր հարթակ, որտեղ մարդիկ հասանելի գներով կկարողանան ճանապարհորդել։ Առաքելությունն այն է, որ մարդիկ ճանաչեն հայրենի բնաշխարհը։ Սկզբում ես շեշտադրել էի դպրոցական արշավները, և դա ավելի բարդ է, որովհետև մենք աշխատում էինք նոր սերդնի հետ, իսկ նրանց պետք է կաողանալ պահել հայրենիքին մոտ։ Նոր սերունդը պիտի ճանաչի իր հայրենիքը, միայն այդ դեպքում այն կհամարի իր մի մասնիկը։ Armenia Go Tour-ի գլխավոր առաքլեությունը՝ հային իր հայրենիքը ցույց տալն է, անգամ անունը ենթադրում է նպատակը, այս գործն անսպառ է և շարունակական պիտի լինի։ Տուրիստական շատ ճանապարհներ կան, սովորական նույն էքսկուրսիաները, ասֆալտապատ ճանապարհով և այլն, իսկ մենք ներկայացնում ենք այնպիսի վայրեր, որոնք գովազդվող վայրերից դուրս են՝ լեռների և ձորերի արանքում, հիմնական տուրիստական ճանապարհներից դուրս, հեռու, Հայաստանում այնպիսի էներգետիկ գանձեր կան, որ չեն գովազդվում, բայց անասելի գեղեցիկ ու արժանի ճանաչելու։ [b]Գիրքը․․․[/b] Պատմական և աշխարհագրական գրքեր եմ սիրում, այդ երկու գիտություններից գրքեր միշտ առկա են իմ գրապահարանում։ Հայաստանի մասին հարյուրավոր հաստափոր գրքեր կան, բայց դա բավարար չի Հայաստանը լիովին ճանաչելու համար։ Պատմավեպեր եմ սիրում։ Առասպելներ եմ սիրում կարդալ, գրքեր մեր ավանդույթների մասին, այսինքն՝ ամեն ինչ հայի և հայկականության մասին։ Իմ գործի դեպքում շատ կարևոր է ունենալ գեղեցիկ և գրավող խոսք, իսկ գիրքը, և առհասարակ, գրականությունը հղկում են մարդուն և օգնում դարձնել խոսքն ավելի ներկայանալի։ Մանրամասներն՝ [url=http://yerevanyanesquiz.org/armenia-go-tour-%d5%a2%d5%ab%d5%a6%d5%b6%d5%a5%d5%bd%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a1/?fbclid=IwAR10YqhOVfB2tJiCtFJxBPTQGZeUNeMoTVLM7cAOckWuK-mmF_gCcyEQWcw]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր