211652_close_icon
views-count2442 դիտում article-date 14:05 19-05-2020

Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների

Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն Արցախի հանրային Հայաստանի հանրային Երկիր մեդիա Կենտրոն ԱՐ հեռուստաընկերությունները: Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը: Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր