211652_close_icon
views-count828 դիտում article-date 10:25 19-05-2020

Ի՞նչ ձևաչափով է աշխատելու «Լուսավոր Հայաստան»-ը. սաղավարտներո՞վ են գնալու ԱԺ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Այս իշխանությունը ուզում է գնալ դիկտատուրայի ճանապարհով: Փաշինյանի ու նրա թիմի հիմնական խնդիրը միանձնյա, առանց որևէ քննադատության ու արգելանքի իշխանություն ունենալն է, իսկ «Լուսավոր Հաաստան» կուսակցությունը հաճախ խանգարում է ունենալ այդ իշխանությունը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի համանուն խմբակցության ներկայացուցիչներից մեկը: Նա մտահոգություն հայտնեց, որ ամբիոնից հնչող քննադատական խոսքը հետագայում նույնպես կարող է բռունցքների կամ շշերի արժանանալ, հետևաբար մտածում են՝ նման պայմաններում ինչպե՞ս են աշխատելու կամ համարժեք պատասխան տալու, այսինքն, պաշտպանվելու: «Հո սաղավարտներով Ազգային ժողով չե՞ք գնա»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանվում: Նախ` իշխանությունը պետք է սովորի քննադատությանը ու այն հոգեբանական բռնության ձև չհամարի, ապա անի հնարավորը` հետագայում ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու համար»,- եղավ պատասխանը: Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ականները մինչ այս պահը հստակ չեն որոշել՝ ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին: Նրանց մի մասն այժմ մասնակցում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, մյուս մասն անգամ Ազգային ժողով չի գալիս: Ասում են՝ բոյկոտի չեն դիմի, բայց չեն էլ հստակեցնում` ի՞նչ ձևաչափով են աշխատելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր