211652_close_icon
views-count619 դիտում article-date 22:43 18-05-2020

Չավի. «Բարսելոնային» պետք է միայն Նեյմարը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարծիք է հայտնել, որ կատալոնական ակումբը պետք է ամեն ինչ Նեյմարին վերադարձնելու համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/05/18/%d5%b9%d5%a1%d5%be%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bf%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a9%d5%a5-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%a2%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%ac%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%ba/]Armsport.am[/url]-ը: Չավին բացատրել է, թե ինչու «կապտանռնագույնների» համար ավելի լավ է վերադարձնել Նեյմարին, քան թե գնել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին, կամ էլ «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։ «Նեյմարը աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների թվում է։ Հույս ունեմ՝ նա կվերադառնա «Բարսելոնա»։ Նա կարող է շատ ավելացնել թիմի խաղին։ Նա դրական բնավորություն ունի, ու նրան նորից ձեռքբերելը տարբերություն կստեղծի թիմում։ Մանեն և Օբամեյանգը կարող են սպանել քեզ բաց տարածության առկայության դեպքում, բայց «Բարսելոնային» պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան շարժուն լինել փոքր տարածություններում։ Ես մտածում եմ խաղացողների մասին, որոնք կարող են ադապտացվել այս թիմին։ Սամուել Էտո՛Օ-ն և Լուիս Սուարեսը հիանալի են եղել այս թիմի համար»,-ասել է Չավին Metro-ի հետ զրույցում։

Նմանատիպ նյութեր