211652_close_icon
views-count20355 դիտում article-date 22:08 18-05-2020

Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է առգրավվել Վորոնեժում

ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, հաստատված տեղեկությունների համաձայն՝ ուղեբեռը հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության կողմից, որն ուղարկել է փորձաքննության, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/18/armenia/3292569?fbclid=IwAR2CY0A0No6ufViINLY_WDEeMDzgRRSw7U5nYy5DYdkDyRna0IdZO0IK_Ec]Tert.am[/url]-ը: Աղբյուրի տվյալներով՝ Վորոնեժի օդանավակայանի մուտքի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատարներ էին սպասում, որոնք պետք է հետագայում ուղեբեռը հասցնեին Ստավրոպոլ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօրինական ուղեբեռը ժամանել է Հայաստանից մայիսի 9-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել: Ծխախոտը տեղափոխել էր ԱԻՆ-ի ինքնաթիռը, որի թռիչքը մեկնարկել էր Երևանից և ըստ փաստաթղթերի՝ ուղևորվելիս էր եղել Աֆղանստան: Ուղեբեռն ընդհանուր առմամբ 40 տոննա էր կշռում:

Նմանատիպ նյութեր