211652_close_icon
views-count21659 դիտում article-date 15:01 18-05-2020

Արտառոց դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը. armlur.am

[url=https://armlur.am/1001635/?fbclid=IwAR04G62QMLVHGXzHAM8ypvQcN1ekT0E8dHlMn2uSeHbqCIV2TQfAq_AiHRc]ArmLur.am[/url]-ին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին Արմավիր ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը: Կալանավայրից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ խցի ցմահ դատապարտյալները նախկինում դիմել են ղեկավար կազմին, որ նույն խցում չեն կարողանում միմյանց հանդուրժել եւ խնդրել են իրենց տեղափոխել այլ խցեր, սակայն ղեկավար կազմն այդ դիմումներին ընթացք չի տվել, ինչի արդյունքում բանը հասել է ծեծկռտուքին եւ վիզը կտրելու փորձին: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Համլետն է կտրել մյուս կալանավոր Մկրտիչի վիզը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, թե ինչ է կատարվել մայիսի 15-ին «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկում, եւ արդյոք ցմահ դատապարտյալներից մեկը մյուսի վիզը կտրել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armlur.am/1001635/?fbclid=IwAR04G62QMLVHGXzHAM8ypvQcN1ekT0E8dHlMn2uSeHbqCIV2TQfAq_AiHRc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր