211652_close_icon
views-count727 դիտում article-date 15:14 18-05-2020

Քննարկվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր