211652_close_icon
views-count633 դիտում article-date 11:52 18-05-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 293 դեպք, որից 117-ը՝ արտակարգ, արձանագրվել է 6 մահ

Մայիսի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 293 դեպք, որից 117-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 30 հրդեհի, հինգ փլուզման, երկու քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 111 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Արձանագրվել է թունավորման ինը դեպք. տուժել է 12 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Մանրամաները՝ [url=http://mes.am/u_files/file/911/2020/May/texekanq_11-17%20%20_.pdf]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր