5381 դիտում
21:31 17-05-2020
Սուրեն Դեհերյան. Հաղորդում խուլիգանության, շորթման մասին
Սուրեն Դեհերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հաղորդում խուլիգանության, շորթման մասին։
Ուշադրություն, տեղեկացեք, որ դուք էլ թակարդը չընկնեք եւ տեսնելիս էլ ավելի լավ նկար անեք, որ գտնենք էս երկու եզերին։
Ուրեմն էս երկուսը մի հինգ-վեց տարեկան տղա երեխային մեքենայում նստեցրած կանգնել էին ավանից մասիվ տանող «կալցեվոյի» վրա, բացել բեռնախցիկն ու կապոտը, եւ անցնող մեքենաներին կանգնեցնելով՝ գումար էին մուրում։
Պատճառաբանումը՝ բա ռայոնից ենք, հիվանդանոցից ենք գալիս, երեխեն էլ մեզ հետ, փողերը հիվանդանոցում պրծավ, թարսի պես բենզինն ու գազն էլ հետը ու մնացինք ճանապարհին։ Ամենաքիչն էլ հարուստ երեվանցիքից 3000դրամ են ուզում։ Ու խոստանում, որ վաղը կզանգեն կբերեն։
Հենց հազար դրամը տվեցի, մոռացավ համար վերցնի, կամ էլ հարցնի ոնց եւ որտեղ կարող է վերադարձնել։ Մոտ մեկ ժամ իմ գործերն անելուց հետո, հատուկ վերադարձա նույն կետը եւ, իհարկե, նույն տեղում նույն գործին կանգնած էին, շատ ուրախ եւ երջանիկ՝ առանձնապես նշույլ էլ չկար, որ կյանքը այդ օրը շատ անհաջող է դասավորվել։
Իմ զայրացած գոռգոռոցից եւ տարածքը լքելու պահանջից հետո, նրանք բեռնախցիկը բաց վիճակում շատ արագ հեռացան, որ չհասցնեմ պետհամարանիշը ֆիքսել։ Սա պարզապես սրիկայությւոն է եւ պատժի արժանի արարք մի իրավիճակում, երբ շատերս հիվանդանոցի հետ կապված որեւէ լուր լսելով՝ պատրաստ ենք ձեռք մեկնել, իսկ այս արարքում երեխայի գործոնը օգտագործելը պարզապես լկտիություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
10:17 20-08-2014
Շորթման դեպքի առթիվ քննվող քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
920 դիտում
19:17 12-03-2015
ՌԴ քաղաքացին հետախուզվում էր անձի առևանգման, շորթման և բանդիտիզմի մեղադրանքներով
801 դիտում
21:00 13-03-2015
Օմսկի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով
Այս բաժնից
301 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
304 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ