211652_close_icon
views-count796 դիտում article-date 23:55 17-05-2020

Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղը

Մայիսի 17-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Նոր-Զովք» սուպերմակետի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, կախվել է ճանապարհի մոտակայքում և խոչընդոտում է երթևեկությանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Հանրապետության փողոցի թիվ 72/1 հասցեի մոտակայքում վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր