211652_close_icon
views-count7076 դիտում article-date 13:48 17-05-2020

Իսրայելում՝ իր բնակարանում, հայտնաբերվել է Չինաստանի դեսպանի դին

Այսօր՝ մայիսի 17-ին, Թել Ավիվի իր բնակարանում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը, վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրները: Աղբյուրի տեղեկություններով՝ 57-ամյա Դու Ուեի մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում: Ոստիկանության ներկայացուցիչը միայն հայտնել է, որ իրավապահները ուսումնասիրում են մահվան հանգամանքները: Իսրայելի Channel 12 հեռուստաընկերությունը հաղորդել է, որ դեսպանի մահվան պատճառը բնական է եղել. Դու Ուեն մահացել է քնած ժամանակ: Չինաստանում դեսպանին սպասում էին կինն ու որդին:

Նմանատիպ նյութեր