211652_close_icon
views-count3800 դիտում article-date 12:02 17-05-2020

Դաղստանում կորոնավիրուսից ավելի քան 40 բժիշկ է մահացել

Դաղստանում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել COVID-19-ի հետ կապված բարդություններից: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմովը: Նախարարը նշել է նաև, որ սխալ է համարում մահացած քաղաքացիներին մասնագիտական ​​պատկանելությամբ առանձնացնելը, այդ պատճառով՝ հանրապետության Առողջապահության նախարարությունը առանձին վիճակագրություն չի տրամադրում կորոնավիրուսից մահացած բժիշկների վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ մահացած բուժաշխատողների ընտանիքներին կվճարեն 2.7 միլիոն ռուբլի գումար, իսկ այն բուժաշխատողներին, որոնց առողջությունը տուժել է համաճարակի ընթացքում, կվճարեն 688 000-ից մինչև 2 միլիոն ռուբլի: «Իմ գործընկերների մահվան փաստը իսկպաես ողբերգություն է: Մահերի թիվն անցնում է 40-ը»,- հավելել է նախարարը: Դաղստանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3280 դեպք:

Նմանատիպ նյութեր