211652_close_icon
views-count3985 դիտում article-date 23:39 16-05-2020

Գերմանիայի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ կարանտինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ՝ երկրի տարբեր շրջաններում դուրս են եկել փողոցներ և մասնակցել բողոքի ակցիաների՝ ընդդեմ կորոնավիրուսի վարակի պատճառով մտցված սահմանափակումների: Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը զգալիորեն քիչ է, քան՝ եվրոպական հարևան երկրներում, սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պնդել է, որ կարանտինը շարունակվի: Նրա կարծիքով, դա կնպաստի վարակի տարածման դանդաղեցմանը և կկանխարգելի պանդեմիայի երկրորդ ալիքը, սակայն երկրի քաղաքացիները համաձայն չեն այդ տեսակետի հետ: Ցուցարարները փողոցներում բողոքում են արդեն երկրորդ օրն անընդմեջ: Այսօր նրանք երթ են կազմակերպել Բեռլինով մեկ և նրան հարակից Բրանդենբուրգի շրջանում: Այսօրվա դրությամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 173 հազար մարդ, մահացել է 7900 հոգի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր