211652_close_icon
views-count4036 դիտում article-date 23:56 16-05-2020

Հայկ Բալանյան. Հազարավոր հեկտարներով հողեր են վաճառվել ու բաժանվել, բայց տասնյակ հազարավոր մարդիկ ոչինչ չեն կարողանում կառուցել

Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետը կոչ արեց ընկերություններին պատրաստվել մեծ ծավալով շինարարության. 100 ծրագիր է լինելու մինչեւ սեպտեմբեր Շատ լավ է: Իսկ ենթակառուցվածներին երբ եք անդրադառնալու՞: Հազարավոր հեկտարներով հողեր են վաճառվել ու բաժանվել, բայց տասնյակ հազարավոր մարդիկ ոչինչ չեն կարողանում կառուցել, որովհետև չկա. ջուր, ճանապարհ, գազ-հոսանք: Տո նույնիսկ քաղաքապետարանների կողմից նոր թաղամասերի մշակված հատակագծեր չկա: Մարդիկ մարմանդ ու տարերային «Սարիթաղ»-եր են կառուցում, ապորինի ջրատարներով ու հողազավթումներով, իրարից խողովակին կպնելու ստվերային բիզնեսով, փողերով ու խախտումներով: Եթե պետությունը մի քանի կոպեկ այդ ոլորտին հատկացնի, ապա մասնավորը տասնապատիկ շատ կներդնի բնակշինարարության մեջ: Տնտեսության ու բյուջեի համար բոլոր հետևանքներով: Դպրոցները իհարկե կարևոր են, բայց եթե տնտեսական աճի խթանման մասին է խոսքը, ապա միայն նոր ենթակառուցվածների կառուցումն է խթանելու նոր մասնավոր նեդրումներ, որոնք կավելացնեն նաև բյուջեն, ՀՆԱ, աշխատատեղերը, գույքահարկերը, կլուծեն սոցիալական խնդիրները: Այդ ուղղությամբ հաշվարկներ ո՞վ է երբեևիցե արել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր