211652_close_icon
views-count617 դիտում article-date 20:03 16-05-2020

Բացահայտվել է Հյուսիսային մաքսատան տարածքում կատարված գողության դեպքը

Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայից տարբեր դետալներ է գողացել և թաքցրել կողքին կայանված «Մազդա» ավտոմեքենայի մեջ: Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր