211652_close_icon
views-count56356 դիտում article-date 15:55 16-05-2020

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի մոտ բախվել են BMW-ն, Mercedes-ը, LADA 4X4-ը, Toyota Camry-ն և Daweoo-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 GF 643 համարանիշի, Toyota Camry մակնիշի 36 PՏ 745 համարանիշի, LADA 4X4 մակնիշի 35 AN 176 համարանիշի, Mercedes մակնիշի 51 GG 500 համարանիշի և Renault մակնիշի 35 ZC 616 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է հրամանատար Վրույր Գաբրիելյանը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր