2315 դիտում
15:25 16-05-2020
Հայաստանում առաջին եռամսյակում տպվել է 21,9 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն
Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «[url=https://armenpress.am/arm/news/1015502.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցնաց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց Փաշինյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, որոնք պահանջում են ՀԴՄ կտրոն, որոնք թողարկում են ՀԴՄ կտրոն:
Վարչապետը նաև նշեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում են 49.5 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ 2018թ-ի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։
«Չնայած առաջին եռամսյակի մարտ ամսվա մեծ մասն արդեն կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում էինք, սակայն մեզ հաջողվեց բյուջեի եկամտային մասը գերակատարել, ինչը լավ ցուցանիշ է»,- նկատեց նա:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նմանատիպ նյութեր
81678 դիտում
14:23 23-05-2018
Վահրամ Բաղդասարյանի խնամու սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս. Meganews.am
962 դիտում
12:23 07-08-2019
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել. Նիկոլ Փաշինյան
3056 դիտում
15:36 09-01-2020
Քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ տեսաձայնագրել ՀԴՄ կտրոն չտվողին, որը կունենա հետեւանքներ. Փաշինյան
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո