211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:30 16-05-2020

Հայաստանում 1000 խոշոր հարկատուները երեք ամսում պետբյուջե են վճարել 246 մլրդ դրամի հարկ

Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020-ի հունվար-մարտին աճել է ինչպես 2019-ի, այնպես էլ 2018-ի նույն ժամանակի համեմատ: «[url=https://armenpress.am/arm/news/1015492.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: «Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել»,- ասաց Փաշինյանը: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:

Նմանատիպ նյութեր