211652_close_icon
views-count13295 դիտում article-date 11:36 16-05-2020

239 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283-ի

Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39 005 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 55 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ) և 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 22 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ [b]Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:[/b]

Նմանատիպ նյութեր