211652_close_icon
views-count939 դիտում article-date 19:23 15-05-2020

Լիոնել Մեսի. Սետյենն ինձ սխալ է հասկացել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում թիմի հաղթելու հնարավորություններին: Մինչև մրցաշրջանի դադարեցումը արգենտինացին հացրազրույցներից մեկում հայտարարել էր, որ «Բարսան» չի կարողանա Չեմպիոնների լիգան նվաճել նրանով, ինչ՝ այժմ ունի: «Բարսայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն էլ դրան պաստախանել էր, որ մրցաշարում թիմի հնարավորությունները լավատեսորեն է գնահատում: «Միգուցե, դադարն ի վերջո մեր օգտին գնա, բայց նախ պետք է սպասենք, թե որ մրցումները վերսկսվեն: Իսկ այնտեղ կերևա, ինչ մարզավիճակում կլինենք և որքան հեռու կգնանք: Իմ կարծիքով, մարզիչն ինձ սխալ է հասկացել, թե ինչ եմ ասել: Կամ էլ նրան սխալ են ներկայացրել իմ խոսքը: Ես նկատի ունեի, որ մենք միանշանակ չենք նվաճի Չեմպիոնների լիգան, եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես մրցաշրջանի դադարից առաջ վերջին խաղերում: Ես երբեք չեմ կասկածել մեր թիմի կազմի վրա և որ մենք ի զորու ենք նվաճել բոլոր հնարավոր մրցաշարերը: Բայց միայն եթե չշարունակենք խաղալ այնպես, ինչպես՝ մինչև այդ: Բոլորն էլ իրենց կարծիքն ունեն, յուրաաքանչյուրի կարծիքն էլ հարգանքի արժանի է: Իմ կարծիքը հիմնված է նրա վրա, որ ես երկար տարիներ հանդես եմ եկել ՉԼ-ում ու գիտեմ, որ այնտեղ հաղթել այնպիսի խաղով, ինչպիսին մերն էր, հնարավոր չէ», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր