211652_close_icon
views-count1004 դիտում article-date 16:30 15-05-2020

Սպարտակ Ղարաբաղցյան. «Պարտքը»

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուղը սմքել, ծերացել էր՝ Գափո ամնի տունը քեզ օրինակ. Ինքն էր մնացել, կինը՝ Փառոն/Փառանձեմ/ ու էշը; Շուն էլ ունեին, բայց կապը կտրել, փախել էր; Չարագուշակ բան էր տեսել շան փախուստի մեջ Գափոն, լավ նշան չի, որ շունն էլ է ՏԻՐՈՋԸ, ՀԱՑԸ ուրանում, բայց հետո ինքն իրեն մխիթարել էր. ,,-Մնում էր ին՞չ անի, ոչ էկող կա, ոչ գնացող, ու՞մ վրա հաչար,,; Գափո ամնի աղջիկները հարս էին գնացել, մեկը՝ Սարատով, մյուսը՝ Կրասնոդար; Առաջներում կողքի գյուղերից էին հարս բերում, կողքի գյուղերին աղջիկ տալիս, ամենահեռու տեղը ԵՐևանն էր, կամ էլ Չարենցավանը; Հիմա էլ, փեսեքից մեկը իրենց համագյուղացին էր՝ Պրուտանց տղեն, մյուսը՝ կողքի գյուղից՝ Մանուչարանց տղեն, ու որ ռուսաստաններում ՀԱՑԸ ԽԼԵԲ չդառնա, երկուսն էլ ՃԻՊՈՏԸ ԱՆՏԱՌԻՑ ԷԻՆ ԿՏՐԵԼ; Գափո ամնի միակ տղեն էլ էր Ռուսաստան գնացել, բայց մի ռուս կընգա թալակն ընկել, ՀԱՑԸ ԽԼԵԲ շինել ու մնացել; Գյուղի թոռները ծնվում էին հազարավոր կիլոմետրերով հեռու, անհայտ ու հայտնի ռուսական գյուղերում ու քաղաքներում... ,,Մենակ մենք չենք, հրեն, մեր Սահակի աղջիկն էլ Ամիրկայա հարս քյնացել,- մխիթարվում էր Փառոն՝ Գափոյի կինը; Քարտեզին չերևացող, աննշան գյուղը աշխարհով մեկ ց րիվ էր եկել; Կրասնոդարից ու Սարատովից աղջիկները մեկ-մեկ փող էին ուղարկում, բայց էն էլ ցամաքեց՝ Արջուտի աղբրի պես; Գափո ամին չնեղվեց, դե խալխի տղերքի ձեռին են աղջիկները, միակ նեղվելն ու վիրավ որանքը Ռուսաստանում ապրող որդուց էր.... Ոչ մեկին բարձրաձայն չէր ասում վիրավորանքի մասին, ինքն իր մեջ պահում էր ամոթը; Բանկում խնայած, ետ գցած կլորիկ մի գումար ուներ, էն էլ փչվեց, ջուր դառավ, սկի մի կիլո գալեթի հաշիվ էլ չէր; Խեղճացավ Գափո ամին, ո ւ ինչքա՜ն տներ, ինչքա՜ն Գափո ամիներ խեղճացան.... Գարնանային տեղատարափ անձրևներից հացատան պատը փուլ էր եկել; ,,Էս նեղ օրերին էս էր պակաս,-ինքն իրեն ասաց Գափո ամին ու մտքում հաշիվ արեց,- Որ մի հարիր մանեթ ունենամ, պատն էլ կշարեմ, կտուրն էլ կկապեմ...,, Գափոյի հույսը Փառոն էր՝ հոգապահուստ կունենա.. Հնուց եկած խոսք է. ,, Տան կընգա մի ձեռը գող պետք ա լինի..,, Մտքում որոշածն ու արած հաշիվը Փառոյին ասեց, ,,Որ մի հարիր մանեթ ունենամ հացատան պատը կշինեմ, կտուրն էլ կկապեմ...,, Փառոն կես խոսքից հասկացավ ամուսնու ակնկալիքն ու դառը ժպիտը դեմքին ասաց. ,,Է՜, Գափո ջան, միտքըդ հըսկանըմ եմ, բայց էլ կա ոչ, ծերը-ծերին յոլա եմ տանըմ....,,- Հետո , տեսնելով որ ամուսինը վերջին հույսն էլ կորցրեց, ասաց. ,,Մընիցը պարտք արա, կտանք...,, ,,Որդիա՞ն դենք տալ...,, ,, Թոշակից-մոշակից ետ կըքըցենք, մոշը կծախենք, իրար կանենք, կտանք...,, Գյուղում խոզնարած Սահակը, որն ազգակցական կապ ուներ Փառոյի հետ, ունևոր մարդու համբավ էր ձեռք բերել, սրան-նրան պարտքով փող էր տալիս; Գափոն, որ ոչ մի անգամ կյանքում պարտք չէր խնդրել. հիմա ի՞նչ, կնոջ բարեկամի՞ց՝ էն էլ խոզնարած Սահակի՞ց էր պարտք խնդրելու; ,,Սահակիցը վեկալ, բարեկամ մարդ ա,- պնդեց Փառո ն; Սահակը չմերժեց, բայց ոչ թե հարիր մանեթ, ինչպես Գափոն էր հաշիվ արել, այլ հարյուր դոլար; ,,Էդ ի՞նչ ա, մեր փողիցը լավն ա՞...,, - միամիտ հարցրել էր Գափոն; ,,Մեր փողն ի՞նչ ա՝ ճյուր, սաղ աշխարհը դոլարի քմակիցն ա վազ տալի...,, Աշխարհը փոխվել էր, Գափո ամին դեռ հի՜ն աշխարհում էր, հի՜ն հաշիվների հետ... Խոզնարած Սահակը, սակայն , պայման դրեց, ասելով. ,,Կտամ փեսա ջան, բայց էշդ ինձ դես տալ, էն չախը երբ հարիր դոլարս ետ տաս, էշդ կտամ.... ,, Գափո ամնին թվաց, թե Սահակը կատակ է անում. էշը տա, բա քարը, ավազը ինչո՞վ կրի.... Երբ խոզնաարածը նորից պնդեց պայմանը, պարզ էր արդեն, որ կատակ չէր; Կարիքից դրդված համաձայնեց, հիշեց Փառոյի հուսադրող խոսքերը. ,,Թոշակից-մոշակից ետ կրքցենք, հանդիցը մոշ կըպիրենք, կծախենք.... կտանք...,, Գետից ավազն ու քարը Գափոն ու Փառոն շալակով կրեցին; Հացատան պատն էլ շարվեց, կտուրն էլ կապվեց... Բայց ամեն օր Գափո ամին արդեն ոտքով էր հանդ գնում, երեկոյան վերադառնում մի էշաբեռ փետը շալակին; Տանը լուռ տանում էին կորուստը, էշն ախր տան անդամի պես էր ու լռության մեջ մի անսքող տխրություն կար; Ամեն օր Գափո ամին տեսնում էր խոզնարած Սահակին՝ էշին նստած, շվշվացնելով խոզերի կուշտն էր գնում ու երեկոյան փետ ու ճախով բարձած վերադառնում գյուղ... Երանի պարտատերը ուրիշ գյուղում ապրելիս լիներ, ինքն իր մեջ ասում էր Գափոն... Մի օր էլ Գափոն ու Սահակը տուն դարձին դեմ-դիմաց ելան; Գափո ամին բեռը շալակից ցած դրեց, որ համ բարևի, համ էլ շունչ առնի՝դընջանա... Սահակը մի կես բերան՝ սառը բարևեց ու առանց ոտն անելու էշն առաջն արած շարունակեց ճանապարհը.... Գափոն շվարած, նեղված կատարվածից վիզը ծռած նայեց հեռացող Սահակին ու բեռի տակ կքած հարազատին; Սահակը անխղճորեն ճիպոտեց հայվանին, որ ետ չնայի, գնա... Ավանակի թախծոտ աչքերում Գափո ամին տեսավ այն, ինչն անկարող էր տեսնել ու կարդալ մեկ ուրիշը ... Ուշ տուն հասավ Գափո ամին; Ընթրիքին հացի ծերից մի կտոր պոկեց, տարավ բերանն ու կնոջ ն ասաց. ,,-Փառո, էն մեր գյադին խաբար արա, մի հարիր մանեթ ղըրգի, էն հայվանը մեղք ա...,,; Աշխարհ ը փոխվել էր, բայց Գափո ամին դեռ ՀԻ՜Ն Ա ՇԽԱՐՀՈՒՄ էր, հի՜ն հաշիվների հետ... 15.05.2020թ. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր