211652_close_icon
views-count603 դիտում article-date 15:18 15-05-2020

Մեկ օրում ախտահանվել է Հայաստանից Արցախ մուտք գործած 370 ավտոմեքենա. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1002 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական կենտրոնը: Մայիսի 12-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 370 տրանսպորտային միջոց, որից՝ -«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 80 տրանսպորտային միջոց: -«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 146 տրանսպորտային միջոց: -«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 144 տրանսպորտային միջոց: Մայիսի 13-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 14-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 309 տրանսպորտային միջոց, որից՝ -«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց։ -«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 90 տրանսպորտային միջոց: -«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 136 տրանսպորտային միջոց: Մայիսի 14-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 323 տրանսպորտային միջոց, որից՝ -«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 93 տրանսպորտային միջոց: -«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց: -«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 157 տրանսպորտային միջոց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր