211652_close_icon
views-count794 դիտում article-date 14:31 15-05-2020

Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը կապում է նախկինում գործադիր մարմնում զբաղեցրած իր պաշտոնի հետ։ «[url=https://armenpress.am/arm/news/1015405.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշոտ Ղուլյանը։ «Չգիտեմ որտեղից են այդ խոսակցությունները, ենթադրում եմ, որ դրանք կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի՝ Արտաքին գործերի նախարար լինելու հետ։ Այս հարցի վերաբերյալ չեմ կարող միանշանակ որևէ բան ասել։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք ԱՀ նորընտիր նախագահին, ինչի ժամանակ կադրային որևէ հարց չի քննարկվել։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համագործակցությունը շարունակելու բոլոր հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21-ին՝ նախագահի երդմնակալությունից հետո»,- նշեց Ղուլյանը։ Մայիսի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով Աշոտ Ղուլյանը հայտնել էր, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։

Նմանատիպ նյութեր