211652_close_icon
views-count934 դիտում article-date 16:59 15-05-2020

45-ամյա կինը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Երևանի Տիտոգրադյան փողոցի շինություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկել 45-ամյա Ալինա Խ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր