211652_close_icon
views-count578 դիտում article-date 13:15 15-05-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք հասցնելու` 10, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի մաքսանենգության ու գույքն անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր