211652_close_icon
views-count32778 դիտում article-date 19:39 14-05-2020

Գավառի արյունալի դեպքերով կատարվում է աչքաչափային արդարադատություն. Ankakh.com

[url=https://ankakh.com/hy/article/12520?fbclid=IwAR2LX2nryAFtGHP2DF5brBx6ynk-icb6ebBCAwzXOcsfEEVhcl8k-W_LnqM]Ankakh.com[/url]-ը գրում է. Այս գրառումը հրապարակում եմ 10 օր ուշացումով հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուստեք կրքերը բորբոքված էին և ամեն մի խոսք կարող էր ստեղծել անհիմն լարում: Գործով պաշտպանում եմ 3 անձի: 3 էլ ձերբակալված են ոստիկանության «հաստիքային» վկաների ցուցմունքների հիման վրա: Ընդ որում` ոստիկանները 2 պաշտպանյալներիս տեսել էն 120 կմ հեռավորությունից, քանի որ նրանք դեպքերի բուն ընթացքի ժամանակ եղել են Երևանում, իսկ մյուս պաշտպանյալիս շուրջ 300 անձանցից միայն 1 ոստիկան է տեսել զանգվածային «անկարգության» մասնակցելիս: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը ցանկանալով ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը, մոտավորապես, աչքաչափով, անձանց կալանավորում են: Սա նաև խոսում է այն մասին, որ ոստիկանությունում շարունակվում են «հաստիքային» վկաների կիրառությունը: 7 ոստիկան «տեսել» է զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին: Նրանք եղել են ճնշման տակ և ստիպված տվել են կեղծ ցուցմունքներ, իսկ իմ հարցին ի պատասխան ասել են, որ` 10 տարի համակարգում ես եղել, չգիտես ոնցա լինում: Իհարկե գիտեմ, բայց ցավում եմ, որ այդպիսի գործելաոճը տեղ է գտնում այսօր: Ինչևիցե ես հավաքագրել եմ բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, տեսանյութերը, հեռախոսային վերծանումները, վկաներին, ում միջոցով հիմնավորելու եմ պաշտպանյալներիս անմեղությունը և «հաստիքային» ոստիկանների (շարքայինից մինչև տարածքային ոստիկանապետ) կողմից ակնհայտ կեղծ ցուցմունք տալու հանգամանքը, որոնք ստիպված եմ ի շահ պաշտպանյալներիս փոխանցել իրավասու մարմին: Շա՜տ ափսոս պարոնայք սպաներ, շա՜տ ափսոս: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, ապրիլի 28-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։ Պարզվել էր՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր